«Հրապարակ». Հովիկ Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով

«Ուիքենդին»` շաբաթ օրը, Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Ծառուկյանը միասին որսի են գնացել` Վայոց Ձորի կողմերը: Դա «հին, բարի ավանդույթ» է, մանավանդ՝ ընտրական փուլում, երբ բոլորն զգուշանում են «լսվելուց»: Սակայն որսից նրանց դիմավորողներն արձանագրել են, որ երկուսն էլ անտրամադիր են եղել:

«Հրապարակ»-ի տեղեկություններով` Հ․ Աբրահամյանը փորձել է Ծառուկյանին համոզել ընտրությունների գնալ բացառապես ԲՀԿ-ի կազմով՝ առանց դաշինքի, որպեսզի հետագայում հնարավոր լինի «տորգի» գնալ իշխանությունների հետ, քանզի անհայտ է, թե դաշինքով գնալու դեպքում փոքր կուսակցությունների ներկայացուցիչներն ինչպես կպահեն իրենց, հնարավոր է անգամ դուրս գան և առանձին գործեն պառլամենտում: Ծառուկյանը, որոշ կանխատեսումներով, չի «համոզվել»: Իսկ Աբրահամյանը ձգտում է առավելագույն կանխատեսելի ու կառավարելի դարձնել այս ուժը, որը նրա վերջին հույսն ու ապավենն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում