«Փաստ». Արարատի մարզպետը պարտադրել է ՀՀԿ–ի համար առնվազն 55–60% ձայն բերել

Արարատի հին ու նոր մարզպետ Արամայիս Գրիգորյանը տարերքի մեջ է: Ամեն ինչ անում է իր նոր նշանակման առիթով իշխանություններին օր առաջ երախտապարտ լինելու համար:

«Փաստ»-ի աղբյուրների փոխանցմամբ, մարզպետն իր մոտ է կանչել անխտիր բոլոր համայնքապետերին ու, անկախ նրանց կուսակցական պատկանելիությունից, պարտադրել է ՀՀԿ–ի համար առնվազն 55–60% ձայն բերել յուրաքանչյուր գյուղից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում