«Ժամանակ». «Ազատամարտիկների դաշինքը», հնարավոր է, աջակցի Սեյրան Օհանյանի ղեկավարելիք դաշինքին

«Ազատամարտիկների դաշինքը» այսօր հրավիրել է հերթական խորհրդի նիստը։ Ինչպես հայտնի է, այս դաշինքը վերջին շրջանում ստանձնել է ընդդիմադիր քաղաքական ուժերի միավորման միջնորդական առաքելության դերը։ Հետևելով հրապարակումներին և հասկանալով, որ ընդդիմադիր «Ելք» շարժումը չի միավորվի Օհանյան և «Ծառուկյան» դաշինքների հետ, ազատամարտիկներն ուզում են միավորել գոնե վերջին երկուսը։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով, սակայն, երկու դաշինքների միավորումն այդպես էլ չի հաջողվում և «Ազատամարտիկների դաշինքը» գուցե հայտարարի առաջիկա ընտրություններում Սեյրան Օհանյանի ղեկավարած քաղաքական ուժին սատարելու մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում