«Ժողովուրդ». Կրթական ոլորտում մեծ չափերի հասնող չարաշահումներ են բացահայտվում

Կրթական ոլորտում մեծ չափերի հասնող չարաշահումներ են բացահայտվում, որոնցից, պարզվում է՝ անմասն չեն կարկառուն ՀՀԿ-ականները: ՀՀ գլխավոր դատախազությունը Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում ավելի քան 30 մլն դրամ արժողության նյութական միջոցների պակասորդ է հայտնաբերել: Այդ առիթով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի հատկանիշներով՝ վատնում, յուրացում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, այս համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը շտապել է հերքել. «Ոչ մի բան էլ տեղի չի ունեցել: Ես զարմացած եմ, թե որտեղից են այդպիսի տվյալները»:

Սակայն իրավապահ շրջանակներում այդ վատնումների և յուրացումների մասով շրջանառվում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր՝ բուհի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտոր Արթուր Ավագյանի անունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում