«Փաստ». Սամվել Բաբայան. «Որ օրը ինձ ուղարկեն, ինձ կախելու եմ»

ԼՂՀ ՊԲ նախկին ղեկավար Սամվել Բաբայանը «Փաստ»-ի հետ զրույցում պնդել է, որ Սեյրան Օհանյանի դաշինքի և ցուցակի շուրջ որևէ բանակցություն չի վարում ու իրեն «կկախեր», եթե ռուսները իրեն Հայաստան ուղարկեին հեղաշրջում անելու:

–Ուզում եք ասել՝ Դուք Սեյրան Օհանյանի կողքին չե՞ք:

– Ես ոչ մեկի կողքին չեմ դեռևս: Ես իմ կողքին եմ, ինքս իմ կողքին ու վերջ:

–Այս ընթացքում դեռ չե՞ք կողմնորոշվել:

–Դեռ իրանք չեն թամամ կողմնորոշվել, ես որտեղի՞ց կողմնորոշվեմ: Իրանք կողմնորոշվե՞լ են բոլորը, տեսնո՞ւմ եք, որ կողմնորոշված են:

– Նաև ասվում է, որ Դուք շրջում ու ասում եք, թե Ձեզ ուղարկել են Մոսկվայից, որ օգնեք Օհանյանին՝ երկրում հեղաշրջում իրականացնել, քանի որ ռուսները խաչ են քաշել Սերժ Սարգսյանի վրա:

– Ես, որ ոչ մի կուսակցության բլոկի մեջ չկամ, ո՞նց եմ հեղաշրջում անում, կարո՞ղ եք պատկերացնել: Անկեղծ՝ կապ չունեմ որևիցե հեղաշրջման հետ, ռուսների հետ ոչ մի կապ չեմ ունեցել՝ ո՛չ էն վախտ, ո՛չ էսօր, ո՛չ վաղը: Ես Սամվել Բաբայանն եմ ու «վսյո», ոչ մեկի հետ կապ չունեմ, ոչ մեկն էլ ինձ չի ուղարկում: Որ օրը ինձ ուղարկեն, ինձ կախելու եմ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում