«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի հայտարարությունը լայն քննարկման առարկա է դարձել

ՀՀ տնտեսության մեջ շուրջ 850 միլիոն դոլարի ներդրումներ ներգրավելու վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունն այս օրերին լայն քննարկման առարկա է դարձել: Մասնագետների պնդմամբ՝ մինչդեռ անգամ 500-550 միլիոն դոլարի ներդրումների ծավալը իրոք կարող է բեկում մտցնել Հայաստանի տնտեսության մեջ, բայց դրա համար նախևառաջ հարկավոր է գումարներն էֆեկտիվ կառավարվեն, ինչի համար էլ իրապես երաշխիքներ են պետք: Թերևս, այդ «բարաթի» պատճառով էր, որ ՀՀ վարչապետը փորձեց սեփական օրինակով ավելի շատ ներքին ներդրողներին մոտիվացնել և տեղից շարժվել:

«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ Գյումրիում մոտ օրերս կսկսվեն կոնկրետ աշխատանքները: Թերևս, միայն այս դեպքում հնարավոր կլինի նաև օտարերկրյա ներդրողներին համոզել, որ փող բերեն մեր երկիր: Բայց այս ամենը կախված կլինի ընտրություններից, երբ հստակեցվի «ով ով է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում