«Ժամանակ». Միքայել Վարդանյանը, հնարավոր է, առաջադրվի ՀՅԴ ցուցակով

«Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր Վարդանյան եղբայրները դեռ չեն շտապում հստակեցնել՝ մասնակցելո՞ւ են առաջիկա ընտրություններին, թե ոչ։

«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ ամիսներ առաջ նրանք երկուսն էլ լրջորեն որոշել էին մասնակցել ընտրություններին, սակայն հիմա եղբայրներից մեկը՝ Կարեն Վարդանյանը փոշմանել է։ Ընտրություններին հնարավոր է մասնակցի Միքայել Վարդանյանը՝ ՀՅԴ ցուցակով, սակայն բանակցությունները դեռ չեն ավարտվել և որոշումը վերջնական չէ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում