Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղարից եւ նրա համար գործընկեր է փնտրում. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է իր մամուլի քարտուղար Շոն Սփայսերից եւ նոր մարդ է փնտրում Սպիտակ տան աշխատակազմում հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Ներկայում Սփայսերը միաժամանակ զբաղեցնում է մամուլի քարտուղարի եւ հաղորդակցությունների գծով տնօրենի պաշտոնը, թեեւ սովորաբար այդ պաշտոններն զբաղեցնում են տարբեր մարդիկ, հիշեցնում է CNN-ը:

«Դոնալդ Թրամփը հիասթափված է Սփայսերից»,- նշել է հեռուստաալիքը: Նա հիշեցնում է, որ Սփայսերը երկար ժամանակ աշխատում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունում եւ կուսակցության նախկին նախագահ, իսկ այժմ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռինս Փրիբասի մերձավոր զինակիցն է:

«(Անձնակազմի) հավաքագրման գործընթացին մոտ կանգնած աղբյուրների տվյալներով՝ Թրամփը սրտնեղված է Փրիբասից վարչակազմում նախագահից հետո հնարավոր է ամենատեսանելի դիրքում Սփայսերի ընտրության պատճառով»,– գրում է CNN-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում