Թուրքիայում կրկին գյուլենականներ են ձերբակալվել

Թուրքիայում գյուլենականների դեմ տարվող հետաքննության շրջանակում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի 30 նահանգում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է 44 մարդ:

Պաշտոնական Անկարան երկրում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձ իրականացնելու մեջ մեղադրում է չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին` գյուլենականներին: Հեղաշրջման փորձից հետո երկրի իշխանությունները սկսել են Թուրքիայի մասնավոր և պետական ոլորտները գյուլենականներից մաքրելու աշխատանքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում