Բակո Սահակյանը մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 8-ին մասնակցել է ԼՂՀ ոստիկանության մարմինների եւ ստորաբաժանումների 2016 թվականի օպերատիվ ծառայողական գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ համակարգի առջեւ դրված խնդիրները բարդ են ու կարեւոր, եւ ոստիկանությունն ունի դրանք արդյունավետորեն լուծելու համապատասխան ներուժ:

Երկրի ղեկավարը 2016 թվականի կառույցի գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատել է բավարար եւ տվել համապատասխան հանձնարարականներ 2017 թվականի աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում