ՌԴ ԱԳՆ-ն հիասթափված է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի որոշումից

Ռուսաստանը հիասթափված է Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու Բելառուսի Գերագույն դատարանի որոշումից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարարությունում:

«Ռուսական կողմը խորը հիասթափություն է հայտնում այդ որոշման կապակցությամբ, որը չի համապատասխանում Ռուսաստանի եւ Բելառուսի միջեւ դաշնակցային հարաբերությունների ոգուն,– ընդգծել են դիվանագիտական ներկայացուցչությունում:-Մտադիր ենք այսուհետեւ էլ անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել Ռուսաստանի քաղաքացու իրավունքներն ու օրինական շահերը պաշտպանելու համար՝ նրան շուտափույթ իր ընտանիք վերադարձնելու նպատակով»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում