ԱՄՆ-ում սենատորները ցանկանում են արգելել Կոնգրեսի շրջանցմամբ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների չեղարկումը. CNN

ԱՄՆ-ում մի խումբ սենատորներ մտադիր են փետրվարի 8-ին պաշտոնապես իրենց գործընկերների քննարկմանը ներկայացնել օրինագիծ, որին համապատասխան նախագահ Դոնալդ Թրամփը կկարողանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեղարկել միայն Կոնգրեսի թույլտվությամբ:

Ինչպես հայտնել է CNN հեռուստաընկերությունը, փաստաթուղթը, որի գլխավոր հեղինակներ են հանդես եկել հանրապետական Լինդսի Գրեմը եւ դեմոկրատ Բեն Քարդինը, երկկուսակցական լայն հավանություն է գտնում Կապիտոլիումի բլրին:

Օրինագիծը, որի բովանդակությանը ծանոթացել է CNN-ը, ստացել է «Ակտ Ռուսաստանի հետ հարաբերությունների գնահատման մասին» անվանումը եւ մշակվել Է այն դեպքի համար, եթե Թրամփը որոշում կայացնի թուլացնել նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանագրերով Մոսկվայի դեմ սահմանված սահմանափակիչ միջոցները: Հեռուստաընկերության տեղեկություններով՝ փաստաթուղթն «Սպիտակ տնից կպահանջի պատրաստել զեկույց՝ մանրամասն բացատրությամբ, թե ինչու է ձգտում չեղարկել պատժամիջոցները, ինչպես նաեւ կսահմանի 120-օրյա ժամանակամիջոց, որի ընթացքում Կոնգրեսը կկարողանա քվե արկել» նման քայլի «դեմ», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում