ՌԴ-ն իրավաբանական անհրաժեշտ գործողությունները ձեռնարկում է Լապշինին պաշտպանելու համար. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է ձեռնարկել անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները, որոնք նպատակամղված են բլոգեր Ալեքսանդր Լապշինին պաշտպանելուն, որը Բելառուսի կողմից հանձնվել է Ադրբեջանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողներին հարցերին: 

Կրեմլի ներկայացուցիչը հիշեցրել է, որ Լապշինն ունի մի քանի քաղաքացիություն, այդ թվում եւ Ռուսաստանի, ինչի կապակցությամբ «մեզ համար նա մեր երկրի քաղաքացին է»:

«Նրա շահերը շարունակում ենք օրինական կարգով պաշտպանել: Դրանք բանակցություններ չեն, բայց անհրաժեշտ իրավաբանական բոլոր գործողությունները, որոնք նպատակամղված են նրա շահերը պաշտպանելուն, կատարվում են»,- ընդգծել է Պեսկովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում