Ոսկին թանկացել է մինչեւ եռամսյա առավելագույն ցուցանիշ

Ոսկու գները շարունակում են աճել, քանի որ շուկայի մասնակիցներն անհանգստացած են աշխարհաքաղաքական ռիսկերից. փետրվարի 8-ին դրանք նոյեմբերից ի վեր առաջին անգամ գերազանցել են տրոյական ունցիայի դիմաց 1237 դոլարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է AP գործակալությունը: 

Վերընթաց միտումը ոսկու շուկայում դիտվում է դեկտեմբերից. Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելն ու պաշտոնակալությունը հակասական արձագանքներ են առաջացրել ներդրողների շրջանում:

2017 թվականի սկզբից ոսկին թանկացել է 8 տոկոսով, սակայն վերլուծաբանները նախազգուշացնում են այդ թանկարժեք մետաղի համար անորոշ կանխատեսումների պահպանման մասին. տոկոսադրույքների սպասվող բարձրացումն ԱՄՆ-ում, հավանաբար, կնվազեցնի դրա ներդրումային պահանջարկը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում