Նիգերիացի ծովահենները պատանդ են վերցրել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նավաստիների

Նիգերիայի տարածքային ջրերում ծովահենները պատանդ են վերցրել Ռուսաստանի յոթ եւ Ուկրաինայի մեկ նավաստու: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել Է այս երկրում Ռուսաստանի դեսպանությունը: 

«Նիգերիայի տարածքային ջրերում տեղի է ունեցել ծովահենային հարձակում BBC Caribbean նավի վրա,– հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը Twitter-ի իր Էջում:- Ծովահենային հարձակման ենթարկված նավից առեւանգել են Ռուսաստանի յոթ եւ Ուկրաինայի մեկ քաղաքացու: Հարձակման կապակցությամբ Ռուսաստանի դեսպանությունը դիմել է Նիգերիայի իշխանություններին առեւանգվածների գտնվելու վայրը պարզելուն աջակցելու խնդրանքով»:

Ինչպես փետրվարի 7-ին հայտնել է Maritime Herald հրատարակությունը, BBC Caribbean ունիվերսալ բեռնատար նավի վրա հարձակումը տեղի է ունեցել Գվինեյան ծոցում, Նիգեր գետի դելտայի շրջանում գտնվող նավթի թերմինալից ոչ հեռու, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում