Չավուշօղլուն հայտարարել է Ռաքքայում ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք նախատեսում են ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի Ռաքքա շրջանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական NTV.com.tr-ը:

«Մեր առաջին նպատակն էլ-Բաբում գործողությունն ավարտելն է: Դրանից հետո մեր թիրախում կլինի Ռաքքան: Մենք կարող ենք հատուկ ուժեր մտցնել այդտեղ»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում