Ասադը նշել է Պուտինի բացառիկ դերը Սիրիայում խաղաղության վերականգնման գործում

Սիրիայի ղեկավար Բաշար Ասադը ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ կայացած հանդիպմանը նշել է իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը Սիրիայում խաղաղության վերականգնման գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է պատվիրակության մասնակցի՝ Պետդումայի քաղաքացիական հասարակության զարգացման, հասարակական եւ կրոնական միավորումների հարցերի կոմիտեի նախագահ, քրիստոնեական արժեքների պաշտպանության միջխմբակցային պատգամավորական խմբի համակարգող Սերգեյ Գավրիլովի մամուլի ծառայությունը:

«Հանդիպման ավարտին Սիրիայի նախագահը նշեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բացառիկ դերը Սիրիայում խաղաղության վերականգնման, երկրի սոցիալ-հումանիտար եւ տնետսական սուր հիմնախնդիրների լուծման գործում»,- ասված է մամուլի տեղեկագրում:

«Առաջ Ժնեւն էր թելադրում իր քաղաքական պայմանները, այժմ՝ Ռուսաստանը՝ միջազգային ասպարեզում հիմնական խաղորդը»,- տեղեկագրում մեջբերված է Ասադի խոսքը:

Գավրիլովն ինքը, որն այժմ գտնվում է Դամասկոսում, Ասադի հետ պատգամավորական պատվիրակության բանակցություններից հետո լրագրողներին հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդը Աստանայում կայացած բանակցությունների ձեւաչափն ավելի արդյունավետ է համարել, քան Ժնեւինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում