Սոմալին նոր նախագահ ունի

Սոմալիի նախկին վարչապետ Աբդուլլահի Մուհամեդ Ֆարմաաջոն, ով Սոմալիի և ԱՄՆ քաղաքացի է, դարձել է Սոմալիի նախագահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ալ-Ջազարիա»-ն:

Ֆարմաաջոն ընտրվել է երկրորդ փուլով, ինչից հետո արագացված կարգով տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը: Ներկայիս նախագահ Հասան շեյխ Մոհամուդն ընդունել է իր պարտությունը: «Պատմություն ենք կերտում: Ընտրել ենք ժողովրդավարության ուղին և ես շնորհավորում եմ Աբդուլլահի Մուհամեդ Ֆարմաաջոյին»,- ասել է Մոհամուդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում