«Հրապարակ». Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնեն»

Տարածքներում ռեյտինգային թեկնածուների բախումը կանխելու նպատակով Սերժ Սարգսյանը թեկնածուներին զգուշացրել է մեկը մյուսի տարածք «չմտնել», ամեն մեկը պետք է աշխատի իր ընտրողի հետ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:

«Ասենք, Արարատի մարզում 3 մաս է` Մասիս քաղաքը՝ հարակից գյուղերով, պատգամավոր Մուրադ Մուրադյանինն է, Արտաշատը՝ Ալիկ Սարգսյանինը, որը Կարինե Պողոսյանի հրաժարականից հետո դարձել է ՀՀԿ Արտաշատի կառույցի ղեկավար, իսկ Արարատը` Գրիգորյան եղբայրներինը, Արայիկ Գրիգորյանն է առաջադրվելու։ Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ, ոչ բոլոր թեկնածուներն են պահում պայմանավորվածությունը՝ քվե գողանալու պրոցեսն արդեն մեկնարկել է։ Ի դեպ, հինգշաբթի ՀՀԿ ԳՄ նիստում, ամենայն հավանականությամբ, կներկայացվեն ռեյտինգային ցուցակները, իսկ համամասնականը կմնա»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում