«Հայկական ժամանակ». ՀՀԿ Կոտայքի նախընտրական շտաբը կհամակարգի Ծառուկյանի փեսան

ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարեն Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան։ ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը չի բացառել նման հավանականությունները։

«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,-«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասել է Թադևոսյանը։

Վերջինս նաև հավելել է, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ։

«Նիստից հետո, երբ պաշտոնական որոշում լինի, թե ովքեր են համակարգելու շտաբները, ձեզ կտեղեկացնենք»,- ասել է նա։

Թերթի տեղեկություններով՝ իշխանությունները Ծառուկյանի հետ նախընտրական համաձայնություն ունեն, որի դետալներից մեկն էլ այն է, որ Գուլոյանը շարունակելու է աշխատել մարզպետ, ձայն բերել այդ կուսակցությանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում