«Առավոտ». Սամվել Ալեքսանյանը զավեշտալի առաջարկ է արել Հրանտ Բագրատյանին

Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հետաքրքրվում էր նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանի քաղաքական ճակատագրով։

«Հը՞, ի՞նչ ես անելու, ո՞նց ես առաջադրվելու»,- «Առավոտ»-ի փոխանցմամբ, Հրանտ Բագրատյանին է հարցրել Սամվել Ալեքսանյանը։ Հրանտ Բագրատյանն ասել է, որ դեռ չգիտի, դեռ բանակցությունների մեջ են. «Ժամանակ կա։ Տեսնենք»։

«Դե նայի հա, որ չես առաջադրվել, գալու ես ինձ օգնես ընտրությունների ժամանակ»,- Բագրատյանին առաջարկել է Սամվել Ալեքսանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում