«Ժողովուրդ». ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել

Ամենայն հավանականությամբ, մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա առաջիկա խորհրդարանական ընտրություններում իշխող ՀՀԿ-ի համամասնական և ռեյտինգային ընտրացուցակների հիմնական մանրամասները, դա կորոշվի ՀՀ ԳՄ նիստում:

Մինչ այդ, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, ՀՀԿ-ում լուրջ հրմշտոց է սկսվել՝ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում հայտնվելու համար: Իրավիճակի թեժացմանը ավելի նպաստում է այն հանգամանքը, որ մի կողմից հաջորդ խորհրդարանը բաղկացած է լինելու ավելի քիչ թվով պատգամավորներից (առնվազն 101 պատգամավոր է լինելու) և բացի այդ՝ ՀՀԿ-ում շատ շատերը չգիտեն, թե ինչ է լինելու իրենց ճակատագիրը՝ ցուցակի ո՞ր համարում են լինելու կամ ընդհանրապես լինելու են, թե ոչ:

Մասնավոր զրույցներում ՀՀԿ-ականները պնդում էին, որ ամեն ինչ կախված է Սերժ Սարգսյանի որոշումից, իսկ նա էլ աշխատում է նախապես ոչ մեկին ոչինչ չասել: «ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ նախնական տեղեկություններով՝ ցուցակի առաջին եռյակում լինելու են Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը և Արփինե Հովհաննիսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում