«Հայկական ժամանակ». ԱԺ ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխելու օգտին 19 պատգամավոր է ստորագրել

Խորհրդարանական ընտրությունները ապրիլի 2-ից տեղափոխելու հարցը Սահմանադրական դատարանում վիճարկելու վերաբերյալ ՀԱԿ-ի նախաձեռնության տակ երեկ ևս երկու պատգամավոր են ստորագրել՝ Խաչատուր Քոքոբելյանը և Լյուդմիլա Սարգսյանը. գրել է «Հայկական ժամանակ»-ը:

«Ստորագրությունների թիվը հասել է 19-ի։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է առնվազն 27 ստորագրություն։ ՀԱԿ նախաձեռնությունը ոչ իշխանական խմբակցություններից չի միացել ՕԵԿ-ը, իսկ ԲՀԿ-ի մոտ երկու տասնյակ պատգամավորներից միայն 3-ն են միացել»,-հավելել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում