Թրամփն ուղերձ է հղել Սի Ցզինպինին

Թրամփն ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին եւ հայտարարել այդ երկրի հետ կառուցողական հարաբերություններ հաստատելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 8-ի հայտարարության մեջ այդ մասին հայտնել է Սպիտակ տունը: 

«Նախագահ Թրամփը հայտարարել է, որ նախագահ Սիի հետ համատեղ աշխատելու հույս ունի կառուցողական հարաբերությունների հաստատման նպատակով հօգուտ թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Չինաստանի»,- ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Թրամփը նաեւ չին ժողովրդին Լապտերների երջանիկ տոն եւ բարգավաճում է մաղթել Աքաղաղի սկսված տարում:

2017 թվականին Լապտերների տոնը, որը նշանավորում է Գարնան տոնի (լուսնային օրացույցով Ամանորի) ավարտը, Չինաստանում նշվում է փետրվարի 11-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում