Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 38-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպված տոնական միջոցառմանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կառավարության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին և Իրանի բարեկամ ժողովրդին՝ Իսլամական հեղափոխության տարեդարձի առթիվ և ցանկություն հայտնել, որպեսզի հայ-իրանական հարաբերություններն ավելի ամրապնդվեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում