Երանոսում գազաբալոնից արտանետված շմոլ գազից թունավորվել են ընտանիքի 7 անդամները

Հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ Երանոս գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1993 թ. ծնված Արմեն Գ.-ն, 1973 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, 1991 թ. ծնված Անի Գ.-ն, 1936 թ. ծնված Քնքուշ Գ.-ն, 1968 թ. ծնված Գյուլնարա Գ.-ն, 2016 թ. ծնված Միլենա Գ.-ն և 1986 թ. ծնված Ռուզաննա Ե.-ն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ վերջիններս թունավորվել են խոհանոցում տեղադրված գազաբալոնից արտանետված շմոլ գազից:

Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում