Թուրքիայում ձերբակալվել են խոշոր ահաբեկչություն նախապատրաստող ԻՊ անդամներ

Թուրքիայի ոստիկանությունը Գազիանթեփում ձերբակալել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման չորս անդամի, ովքեր երկրում աննախադեպ ծավալի ահաբեկչություն են նախապատրաստել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Բացի այդ, թուրքական ոստիկանությունն առգրավել է 150 կիլոգրամ պայթուցիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում