Թուրքիայի քրդամետ կուսակցության կին պատգամավորին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) պատգամավոր Հուդա Քայային սպառնում է 25 տարվա ազատազրկում:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

HDP-ի Ստամբուլից ընտրված կին պատգամավոր Հուդա Քայան ձերբակալվել էր 2017-ի հունվարի 28-ին և ազատ արձակվել երկրից չբացակայելու պայմանով:

Ստամբուլի Գլխավոր դատախազության կազմած մեղադրական եզրակացությամբ Հուդա Քայան մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու, ահաբեկչություն քարոզելու, հանցագործության դրդելու, ապօրինի հավաքներ և ցույցեր հրահրելու մեղադրանքներով:

Դատախազությունը դատարանից պահանջել է պատգամավորին դատապարտել 11-25 տարվա ազատազրկման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում