Սիրիայում ռուսական ինքնաթիռի հարվածներից սպանվել է 3 թուրք զինվոր

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի փոխանցմամբ` ռուսական ռազմական ինքնաթիռը շփոթմամբ հարվածներ է հասցրել 2016 թվականի օգոստոսի 24-ից «Եփրատի վահան» անունը կրող գործողության շրջանակներում Սիրիայում գտնվող թուրք զինվորների դիրքերին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական haberler.com-ը:

Ռուսական ինքնաթիռի հարվածների արդյունքում 3 թուրք զինվոր սպանվել է, 11-ը` վիրավորվել:

Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:

Փետրվարի 9-ին թուրքական լրատվամիջոցները հայտնել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների կողմից Սիրիայի հյուսիսում 5 թուրք զինվորի սպանվելու մասին:

«Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանված թուրք զինվորների թիվը հասել է 62-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում