Հայաստանից ծաղիկների արտահանումն աճել է 51.26 տոկոսով

2016 թվականին Հայաստանից արտահանվել է 1.97 մլն դոլար մաքսային արժեքով 4.71 մլն հատ ծաղիկ (հատած ծաղիկներ և կոկոններ)։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալներով, 2015 թվականի համեմատ արտահանման ծավալներն ավելացել են 51.26 տոկոսով:

2015 թվականի համեմատ ծաղիկների արտահանման մաքսային արժեքն ավելացել է 26.97 տոկոսով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում