«Հրապարակ». Ո՞վ է Էրեբունու թաղապետը

«Նախորդ շաբաթ պաշտոնանկ արվեց Էրեբունու թաղապետը՝ Արմեն Հարությունյանը, ով Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան է։ Նշանակվեց Էրեբունու հեղինակությունների հետ սերտորեն կապված, Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ «Պիստ Արմենի» մտերիմներից մեկը՝ Դավիթ Գրիգորյանը, ով այս ընտրություններում պետք է գլուխ բերի ՀՀԿ-ին ձայներ բերելու գործընթացը։ Գյուղատնտեսի մասնագիտությամբ թաղապետը շուրջ 16 տարի՝ 1996-ից, աշխատել է հարկայինում՝ սկզբում էրեբունու հարկայինում, հետագայում դառնալով հարկային տեսչության պետի տեղակալ, ապա պետ՝ տարբեր տարածքներում։ 2012թ. աշխատանքի է անցել մետրոպոլիտենում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ, ապա տնօրենների խորհրդի նախագահ։ Լավատեղյակները պատմում են, որ Էրեբունու հարկայինում տեսուչ աշխատելու տարիներին՝ 1990-ակպններին, նա աշխատանքի էր գնում ծառայողական «Մերսեդեսով», ինչը հարուցում էր պետերի զայրույթը։ Էջմիածնում աշխատելու տարիներին էլ իր դեմ էր հանել տարածքի տնտեսվարողներին, որոնք անգամ բողոքի ակցիա են անցկացրել ՊԵԿ-ի դիմաց՝ 2002թ.։ Մետրոպոլիտենից հեռանալուց հետո էլ իր պաշտոնը «կտակել» է հարկայինի իր ընկերոջը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում ՊԵԿ-ում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում