«Ժամանակ». Սամվել Ալեքսանյանը 50 հազար դոլար է խոստացել ռեյտինգայինով առաջադրված ՀՀԿ-ականներին

ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը։ Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձևավորել իր ընտրատարածքում։

«Ժամանակ»-ի տեղեկացմամբ՝ նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։ Ասում են՝ ամենամեծ գումարները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում:

Թերթը նշել է, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է նաև Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ Վերջինիս ընտրակաշառքի չափն առայժմ 10 հազար դրամ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում