«Չորրորդ իշխանություն». Սևանի նախկին քաղաքապետը հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա

«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, Սևանի նորընտիր քաղաքապետ Սարգիս Մուրադյանը հայտնվել է կոտրված տաշտակի առջև: Նա նեղ ընտանեկան շրջապատում անկեղծացել է՝ ասելով, որ ընտրվելուց հետո է հասկացել, թե ինչ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա՝ թալանված բյուջեով քաղաքի ղեկավարի պաշտոնը ստանձնելով: Նա դժգոհել է, որ նախկին քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ Ուդոն, հսկայական պարտքեր է թողել քաղաքապետարանի վրա՝ ավելացրած ամիսներով չվճարված աշխատավարձերի պարտքերը:

«Թե իմանայի էսպիսի վիճակ է, ոչ վիզ կդնեի, ոչ էլ փողեր կծախսեի»,- նեղսրտել է Սարգիս Մուրադյանը:

Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Սարգիս Մուրադյանին քաղաքապետ դառնալու հարցում օգնել է բիզնեսմեն աները, սակայն վերջինիս բաժին է հասել դատարկ բյուջե:

Հետևեք մեզ նաև Telegram-ում