«Ժողովուրդ». Լևոն Զուրաբյանը մեկնաբանել է՝ ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է, թե ինչու ՀԱԿ-ը չգնաց ավելի լայն դաշինքի: Պարզվում է՝ նրանք սկզբում բանակցություններ են սկսել ընդդիմադիր դաշինքի լայն միավորման նպատակով, սակայն բանակցող կուսակցություններից 3-ը՝ ՔՊ-ն, ԼՀԿ-ն և «Հանրապետությունը» շատ արագ ձևավորել են «Ելք» դաշինքը՝ այդպես վիժեցնելով գաղափարը:

«Ընդհանուր մի գաղափար էր պտտվում, որ իշխանության դեմ պետք է ստեղծել մեծ ընդդիմադիր դաշինք, յոթ-ութ գլխավոր ընդդիմադիրների համագործակցություն: Երբ որ մեզ նման առաջարկ արվեց, մենք պատասխանեցինք այո, բայց մեր համաձայնությունից ընդամենը մի քանի օր հետո երեք ուժերը հայտարարեցին իրենց առանձին դաշինք ստեղծելու մասին»,- ասել է նա:

Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմել է ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանին, որն էլ ասել է. «Երբեք մենք իրենց հետ ուղղակի կամ անուղղակի կերպով դաշինք կազմելու վերաբերյալ բանակցություններ չենք ունեցել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում