«Ժողովուրդ». Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել ՀՀԿ-ին

Թեև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը խստագույնս հրահանգել է, որ գերատեսչությունների ղեկավարներն իրենց ադմինիստրատիվ ռեսուրսը չօգտագործեն քարոզչության համար, կարծես թե կան մարդիկ, որոնք չեն սթափվում:

«Ժամանակ»-ը գրել է, թե ՀՀԿ Արաբկիրի կառույցի նախագահ, Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը շարունակում է «արջի ծառայություն» մատուցել իշխող Հանրապետականին:

Ըստ թերթի Հրայր Անտոնյանը բացահայտ ահաբեկում, սպառնում է թաղապետարանի աշխատակիցներին, որպեսզի «ՍԱՍ»-ի Արտակ Սարգսյանի օգտին ձայներ հավաքեն: Տեղի ունեցող կուսակցական նիստերի ժամանակ աշխատակիցներին տեղեկացրել են, որ յուրաքանչյուր ձայնի համար կբաժանվի ոչ թե 100 ԱՄՆ դոլար, այլ 5000 դրամ: Եվս 5000 դրամ էլ խոստացել են տալ ցուցակներով ձայն բերողներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում