Գուտերիշն սկսում է մերձավորարեւելյան իր առաջին շրջագայությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը առաջին ուղեւորությանն է մեկնում Մերձավոր Արեւելքի երկրներ, որի ընթացքում նա կայցելի Եգիպտոս, Թուրքիա եւ Պարսից ծոցի արաբական երկրներ, ինչից հետո Բոննում կմասնակցի «Մեծ քսանյակի» հանդիպմանը եւ Մյունխենի անվտանգության ամենամյա խորհրդաժողովին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի դիվանատունը:

«Գլխավոր քարտուղարը նախ կուղեւորվի Թուրքիա, իսկ այնուհետեւ կայցելի Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Օման, Քաթար եւ Եգիպտոս, ինչը կդառնա նրա առաջին այցը տարածաշրջան»,– ասված է հաղորդագրության մեջ: Ինչպես նշել են դիվանատանը ուղեւորության ընթացքում նա «հույս ունի քննարկել տարածաշրջանային ու գլոբալ կարեւորության մի շարք հարցեր»:

Գուտերիշը Նյու Յորք կվերադառնա փետրվարի 21-ին: Այդ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բնավեճեր կանցկացնի Եվրոպայի հակամարտությունների թեմայի շուրջ, որոնց սպասվում է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում