Նոր Զելանդիայում ավելի քան 400 դելֆին է ափ նետվել

Նոր Զելանդիայում ավելի քան 400 գրինդա-(գնդագլուխ) դելֆին է նետվել Նոր Զելանդիայի Հարավային կղզու ափ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Radio New Zealand-ին:

Կենդանիների մեծ մասը սատկել է, սակայն ընդգրկուն փրկարարական գործողությանը մասնակցող կամավորներին հաջողվել է ծանծաղուտից հանել շուրջ 100 դելֆինների: Փրկված կետաձեւ դելֆինները շարունակում են մնալ ծովախորշում, իսկ փրկարարները նավակներով փորձում են դրանց ցույց տալ ճիշտ ուղղությունը, որպեսզի լողան դեպի բաց ծով:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է Նոր Զելանդիայում կետերի կամ դելֆինների զոհվելու հետ կապված ամենազանգվածային միջադեպերից մեկին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում