Պետական պարտատոմսերի հետգնման աճուրդին ներկայացված ծավալը 5 մլրդ 361 մլն է

Պետական (գանձապետական) միջնաժամկետ արժեկտրոնային AMGN36294186 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ է տեղի ունեցել փետրվարի 9-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է եղել, հետգնման ներկայացված ծավալը՝ 5 մլրդ 361 մլն 256 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 500 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 554 502 438 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 7.7800 տոկոս է:

Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում