Շվեյցարիան ԼՂ հիմնահարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով. դեսպան

Շվեյցարիան իր հաստատակամ դիրքորոշումն է արտահայտել Արցախի հիմնահարցի վերաբերյալ՝ սատարելով դրա խաղաղ հանգուցալուծման գաղափարը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերը: Նրա խոսքով՝ 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմը միանշանակ պետք է հարգվի:

«1996 եւ 2014 թվականներին Շվեյցարիան ստանձնել էր նախագահություն ԵԱՀԿ-ում: Այդ շրջանում մենք ինտենսիվ ներգրավված էինք Հայաստանի եւ հարեւանների հարաբերությունների կարգավորման գործընթացում: ԼՂ հակամարտությունը դեռեւս չի գտել իր հանգուցալուծումը: Խաղաղության համաձայնագիր պետք է ստորագրվի, եւ սա ներառում է մեծածավալ դիվանագիտական գործունեություն հատկապես ԵԱՀԿ շրջանակում: Պետք է հասկանանք նաև, որ ամեն ինչ չէ, որ հրապարակայնորեն է ծավալվում: Անհրաժեշտ է կայուն հանգուցալուծում գտնել հակամարտությանը եւ խաղաղություն հաստատել: Իսկ եթե Շվեյցարիան որեւէ կերպ կարող է նպաստել, ապա մենք պատրաստ եւ ուրախ կլինենք ձեռք մեկնելու»,-ընդգծեց դեսպանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում