Թբիլիսիում կանցկացվի հիդրոէներգետիկային նվիրված միջազգային կոնգրես

Փետրվարի 15-16-ին Թբիլիսիում կանցկացվի «ՀիդրոԷներգետիկա. Կասպիական եւ Կենտրոնական Ասիա» միջազգային կոնգրեսը եւ ցուցահանդեսը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Spitnik Վրաստան»-ին հայտնել են Vostock Capital ընկերությունում: 

«Միջազգային կոնգրեսը պրոֆեսիոնալ հարթակ է երկխոսության, փորձի փոխանակման, որոշումներ գտնելու եւ իշխանության ու բիզնեսի ներկայացուցիչների ջանքերի համախմբման համար՝ տարածաշրջանում հիդրոԷլեկտրակայանների շինարարության եւ արդիականացման մի ամբողջ շարք նախագծերի արդյունավետ իրագործման նպատակով»,-հայտնել են կոնգրեսի կազմակերպիչ ընկերությունում:

Միջոցառման ընթացքում կներկայացվեն Թուրքիայում, Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Իրանում, Ռուսաստանում, Տաջիկստանում եւ Ղրղզստանում ինչպես խոշոր, այնպես էլ միջին ու փոքր ՀԷԿ-երի նոր շինարարության եւ նորոգման ավելի քան 40 նախագծեր: Նախագծերի նախաձեռնողները կկարողանան համագործակցության հնարավորություններ փնտրել միջազգային կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում