Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է մեկ զինվորի կորստի մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է մեկ զինվորի կորստի մասին, ով մահացել է ձնահյուսքի տակ մնալու պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ներկայում Ադրբեջանի ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկում մահացած զինվորի դին ձյան ծածկույթի տակից դուրս բերելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում