Յունկերն Ուկրաինային անայցագիր ռեժիմ է խոստացել մինչեւ ամառ

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ Ուկրաինային անայցագիր ռեժիմ կտրամադրվի մինչեւ ամառ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք քննարկեցինք այցագրային ազատականացման հարցը. դա տեղի կունենա մինչեւ ամառ»,- ասել է Յունկերը փետրվարի 10-ին Բրյուսելում Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ կայացած հանդիպումից հետո հրավիրված ճեպազրույցում:

ԵՄ-ի հետ այցագրային ռեժիմի ազատականացումը Կիեւի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկն է: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բազմիցս հանդես է եկել հայտարարություններով, թե երկրի քաղաքացիներին անայցագիր ռեժիմ կտրամադրվի մոտ ժամանակներս, բայց Եվրամիությունում մինչ այժմ չեն ընդունել այդ որոշումը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում