Իրանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 30 տոկոսով

ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների համաձայն` Հայաստան 2016 թվականի հունվար –սեպտեմբեր ամիսներին այցելությումների թիվը կազմել է 2.867.008, որից զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.259.657, կամ 2015 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ ցուցանիշն աճել է 5,7 տոկոսով:

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: Նրա խոսքով` 2016 թվականին այցելությունների աճը հիմնականում ապահովվել է ՌԴ-ից, Իրանից, ԱՄԷ-ից, Չինաստանից, Խորվաթիայից, Դանիայից, Թուրքիայից եւ այլ երկրներից: «Ամենաշատ այցելությունները գրանցվել է Իրանից, ինչը 30 տոկոսով ավելի է 2015 թվականի ցուցանիշից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զեյթունցյանը:

2015 թվականին ներգնա զբասաշրջային այցելությունների թիվը կազմել է 1.192.120 զբոսաշրջիկ: 2015 թվականի ընթացքում ներգնա զբոսաշրջային այցելությունների քանակի նվազումը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնությունից եւ Վրաստանից այցելությունների նվազմամբ` համապատասխանաբար 6 եւ 11 տոկոսով, ինչը պայմանավորված է տարածաշրջանային տնտեսական խնդիրներով, և, հատկապես, Ռուսաստանից ռուսական ռուբլու արժեզրկմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում