Եվրամիությունը 600 մլն եվրո կհատկացնի Կիեւին

Եվրամիությունը պատրաստվում Է առաջիկա շաբաթներին Ուկրաինային տրամադրել ֆինանսական օգնության մասնաբաժին 600 միլիոն եվրոյի չափով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, փետրվարի 10-ին այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: 

«Քանի որ Ուկրաինայի կառավարությունը խորհրդարան Է ներկայացնում օրինագիծ փայտանյութի արտահանման մորատորիումի վերացման մասին, դա, իմ կարծիքով, բավարար պայման Է 600 միլիոն տրամադրելու համար: Դա կարվի առաջիկա շաբաթներին»,- ասել Է Յունկերն Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում