Լատվիան կարևորում է միջազգային իրավունքի հիման վրա ԼՂ խնդրի կարգավորումը

Լատվիան կարևորումն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը` համաձայն միջազգային իրավունքի:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ ադրբեջանական ԱՊԱ գործակալության հետ զրույցում հանդես է եկել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգար Ռինկևիչսը:

«Լատվիան կարևոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»,- ասել է Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Էդգար Ռինկևիչսը փետրվարի 11-14-ը պաշտոնական այցով կգտնվի Ադրբեջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում