ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթի ամբողջական տարբերակը` տեսանյութով

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր՝ փետրվարի 10-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 9-րդ համագումարը, որտեղ Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվեց կուսակցության նախագահ:

«Գագիկ Ծառուկյանը, եթե քայլ է արել, ապա ոչ պաշտոնի համար, այլ Աստծո կամոք, չորը կանաչացրել եմ ու հասել եմ իմ նպատակներին»,- հայտարարեց Ծառուկյանը: Իր խոսքում Գագիկ Ծառուկյանը նշեց, որ չլուծվող խնդիր չկա և որ ինքը տեղյակ է բոլոր խնդիրներին և ընդգծեց, որ դրանք ունեն իրենց լուծումները: Նրա խոսքով՝ ամենացավոտ խնդիրը բանկերի խնդիրն է, քանի որ գյուղացիները ցածր տոկոսով վարկերից չեն օգտվում: Դրա համար, ըստ նրա, պետությունը պետք է առողջացման ծրագիր ներկայացնի:

«Պետք է մեր հնարավորությունների չափով օգտակար լինենք: Մեր ազգի մեջ նախանձ կա, եթե նախանձ չլինի, ամեն ինչ կլինի: Ես եկել եմ իմ խաչը տանելու: Միշտ ասել եմ իմ հարցազրույցներում, որ աշխարհի մակարդակում տասը լավագույնից երկուսը հայ են, մենք այդ տաղանդը, ջիղն ունենք: Բոլորը պետք է վստահ լինեն, որ կարող ենք հաղթել: Ես Հարվարդ չեմ ավարտել, իմ փորձությունը կյանքի փորձություն է», – հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը ԲՀԿ 9-րդ համագումարում՝ ներկայացվող տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում