Լապշինը Բաքվում բուժզննություն է անցել

Բելառուսից Ադրբեջան արտահանձնված բլոգեր Ալեքսանդր Լապշինը բժշկական զննություն է անցել Բաքվի քննչական մեկուսարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպանությունը:

«Բաքվում Իսրայելի հյուպատոսն այսօր այցելել է բլոգեր Ալեքսանդր Լապշինին քննչական մեկուսարանում: Նա բուժզննություն է անցել»,– ասված է Իսրայելի դեսպանության հաղորդագրության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում