ԱՄՆ չպետք է միջամտի եվրոպական քաղաքականությանը. Մոգերինի

ԱՄՆ չպետք է միջամտի եվրոպական քաղաքականությանը ճիշտ այնպես, ինչպես ԵՄ-ն չի միջամտում ամերիկյան քաղաքականությանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ֆրանսպրես»-ը, նման հայտարարությամբ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում հանդես է եկել Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

«Մենք չենք միջամտում ԱՄՆ քաղաքականության մեջ: Եվրոպացիները հուսով են, որ Ամերիկան էլ նույն կերպ չի միջամտի Եվրոպայի քաղաքականության մեջ»,– նշել է ԵՄ բարձր ներկայացուցիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում