«Հայկական ժամանակ». Գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը

«Հայկական ժամանակ». Գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը

Այս տարվա հունվարին ՀՀ ավելի շատ գազ է ներկրվել, քան անցած տարվա հունվարին։ Չնայած տվյալները դեռ չեն հրապարակվել, սակայն «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով մատակարարվող գազի ծավալների ավելացումը չի արդարացրել «Գազպրոմի» հույսերը։

Խնդիրն այն է, որ գազի սակագնի նվազեցումը իրականացվեց այն հիմնավորմամբ, թե դա կհանգեցնի սպառման զգալի աճին, ինչն էլ իր հերթին կնվազեցնի գազի մատակարարման ինքնարժեքը։ Սակայն, չնայած ցուրտ հունվարին, գազի սպառման ծավալները այնքան չեն աճել, որ այդ սպասումները իրականանան։ Ուստի ըստ նախնական հաշվարկների, սպառողներին նվազեցված սակագնով գազի մատակարարումը տարվա ընթացքում վնասաբեր կլինի «Գազպրոմ Արմենիայի» համար։ Իսկ այդ վնասները, ըստ պայմանավորվածությունների, իր վրա է վերցնելու այդ ընկերության սեփականատերը՝ ռուսական «Գազպրոմ» ընկերությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում