Ռուսաստանն ու ՄԱԿ-ը հումանիտար նոր օգնություն են ցուցաբերել Սիրիային

Ռուսաստանն ու ՄԱԿ-ը հումանիտար նոր օգնություն են ցուցաբերել Սիրիային

Ռուսաստանը Սիրիա է ուղարկել 6 տոննա հումանիտար օգնություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ալ-Մաադի, Շեյխ Մասուդ շրջաններին, Սուլեյման-ալ-Հալաբի և Ալ-Ֆիրդաուս շրջանների դպրոցներին, Հարավային Նոր Հալեպ շրջանի մզկիթին և Ալֆինուն Նասաույիա շրջանի դպրոցին, ինչպես նաև Համա նահանգի Սկալբիա բնակավայրի խաղաղ բնակիչներին մատակարարվել է 3,8 տոննա հաց, 3 հազար բաժին տաք ուտելիք և 400 սննդի փաթեթ»,- նշված է տեղեկատվության մեջ:

Բացի այդ, ռուսական ինքնաթիռներով Դեյր-էզ-Զոր քաղաքի շրջան է մատակարարվել է 20,6 տոննա հումանիտար բեռ, որը Սիրիայի իշխանությունները ստացել են ՄԱԿ-ի խողովակներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում